Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան (ՍԽԵՄԱ)
03.10.2022,
18:46
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան. ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Ժամանակավորապես կփակվիԲաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան:
Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները:
Գործընթացի մեկնարկը կտրվի 05.10.2022թ.-ին, ավարտը՝ 25.10.2022թ. : Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան:
«Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշված է հաղորդագրության մեջ:-0-