438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Իրավիճակը Կապանում հանդարտվեց. ցուցարարներն ու իրավապահները եկան համաձայնության (ՎԻԴԵՈ)

23:47
24 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունն ու ՀՔԾ–ն երաշխավորեցին, որ Քաջարանի բնակիչների նկատմամբ բռնության կիրառման փաստով վարչական քննությունը կանցնի թափանցիկ, տեղեկացրեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Ֆարմազյանը Սյունիքի ոստիկանության շենքից դուրս գալուց հետո։

Այսօր Կապանի ոստիկանության շենքի մոտ անցկացվում էր բողոքի ակցիա։ Քաղաքացիները բողոքում էին շաբաթ առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից, որոնք սկիզբ դրեցին ոստիկանության ծառայողական քննության։ Վաղ առավոտյան զինված ոստիկանները բերման էին ենթարկել Քաջարանի քաղաքապետի մերձավորներին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, քանի որ նրան սխալմամբ էին բերման ենթարկել։ Շուտով ազատ արձակված քաղաքացու հարազատները խմբագրություն էին ուղարկել լուսանկարներ, որոնց վրա երևում են բռնության հետքեր։ Նրանց խոսքով, քաղաքացին բռնության է ենթարկվել ոստիկանության բաժանմունքում։

«Մենք քննարկեցինք իրավիճակը ոստիկանության ղեկավարության, Հատուկ քննչական ծառայության, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Նրանք բոլոր երաշխավորեցին, որ քննությունը կանցկացվի արդար և թափանցիկ։ Մենք մտադիր ենք լիցքաթափել ստեղծված իրավիճակը», – ասաց Ֆարմազյանը։

Նրա խոսքով, եթե իրավապահ մարմինները խախտեն խոստումը, ապա բողոքի դուրս կգան հազարավոր քաղաքացիներ։

Ֆարմազյանի հայտարարությունից հետո ակցիայի մասնակիցները թույլ տվեցին երեք բերման ենթարկվածներին տեղափոխել Երևան։ Բողոքի ակցիան ավարտվեց աղոթքով։

Այսօր ավելի վաղ Սյունիքի ոստիկանության շենքի առաջ հավաքված ցուցարարները պահանջում էին, որպեսզի բերման ենթարկվածներին չտեղափոխեն Երևան և քննությունն անցկացվի Կապանում, քանի որ վախենում էին, որ նրանց նկատմամբ կգործադրվի բռնություն։ Ակցիայի մասնակիցները սպառնում էին փակել ճանապարհը կամ դիմել ծայրահեղ միջոցների։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Ֆարմազյանն իր հերթին հայտարարեց, որ իր նկատմամբ գործադրվել է քաղաքական ճնշում։ Մի քանի օր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել նրա  հարազատների բնակարաններում, ինչից հետո ձերբակալվել են Քաջարանի բնակիչներ` բռնության գործադրմամբ։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն իր հերթին փորձել է համոզել քաջարանցիներին, որպեսզի նրանք վստահեն քննությանը։ Նա վստահեցրել է, որ բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած անձը կպատժվի ծառայողական քննության արդյունքում և կոչ արեց հանգստանալ ու դադարեցնել բողոքի ակցիան։

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն իրականացնում է պաշտոնական քննություն Կապանի ոստիկանության բաժանմունքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու