Ինչու են կտրուկ թանկացել ավիատոմսերը Հայաստանից դեպի ՌԴ. Armenia ավիաընկերությունից մեկնաբանել են

01.02.2021, 09:18
Ինչու են կտրուկ թանկացել ավիատոմսերը Հայաստանից դեպի ՌԴ. Armenia ավիաընկերությունից մեկնաբանել են
Ինչու են կտրուկ թանկացել ավիատոմսերը Հայաստանից դեպի ՌԴ. Armenia ավիաընկերությունից մեկնաբանել են
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Armenia ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը պարզաբանել է Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերի գների հետ կապված իրավիճակը։

Վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր մտադիր են Հայաստանից մեկնել Ռուսաստան, բախվում են դժվարությունների հետ ավիատոմսեր գնելիս, տեղեկություններ են տարածվել, որ տոմսերի գները կտրուկ աճել են։

«Դեպի Ռուսաստան տոմսերի թանկացման հետ կապված պետք է նշել, որ շուկայում տոմսերի գների որևէ արհեստական թանկացում չկա, պարզապես մեծ պահանջարկի պայմաններում ավելի էժան դասի ավիատոմսերը սպառվել են, և հիմա կան միայն բարձր դասի տոմսեր», – նշել է Խաչատրյանը։

Նա ընդգծել է, որ եթե մինչև այսօր օդանավերի ծանրաբեռնվածությունը մոտ 60 տոկոս էր, այս պահին այն աճել է մինչև100 տոկոս:

Հիշեցնենք, որ փետրվարի 1–ից մինչև մարտի 1–ը մեկնարկել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» պիլոտային ծրագիրը, համաձայն որի Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։ Ընդ որում՝ նմուշառումը պետք է իրականացվի թռիչքի ժամից առավելագույնը 72 ժամ առաջ։–0–