Ինչպես չվարակվել կորոնավիրուսով. Փաշինյանն առաջարկել է պարզագույն բանաձև (ՎԻԴԵՈ)

17.04.2020, 20:41
Ինչպես չվարակվել կորոնավիրուսով. Փաշինյանն առաջարկել է պարզագույն բանաձև. ՎԻԴԵՈ
Ինչպես չվարակվել կորոնավիրուսով. Փաշինյանն առաջարկել է պարզագույն բանաձև (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռուստատեսային իր ուղերձի ժամանակ առաջարկել է երեք պարզագույն կանոն, որոնք պահպանելու դեպքում հնարավոր է չվարակվել կորոնավիրուսով։

«Համաճարակային այս ժամանակաշրջանը առանձնահատուկ պատասխանատվություն է դնում մեզնից յուրաքանչյուրի վրա», – նշեց վարչապետը։

Նրա խոսքով, մեզնից յուրաքանչյուրը պետք է անի առավելագույնը նախ ինքը չվարակվելու, ապա և ուրիշներին չվարակելու համար։

«Եվ ուզում եմ այդպիսի բանաձև առաջարկել, որի կիարռման պարագայում կկարողանանք երաշխավորել ինքներս մեզ և մեր հարազատներին։ Ըստ այդմ, կորոնավիրուսով չվարակվելու համար անհրաժեշտ է ապահովել 3 պարզագույն կանոն։ Առաջինը իրար հետ շփվելիս պահպանել առնվազն 2 մետր սոցիալական հեռավորություն։ Երկրորդը, դեմքին դիպչել միայն ախտահանված ձեռքերով, այս պարագայում նկատի է առնվում օճառով լվացված կամ սպիրտային հենքով ախտահանիչ միջոցներով ախտահանված ձեռքերը։ Հաջորդ պայմանը միայն մաքուր սպասքից ու ախտահանված վարսավիրական գործիքներից օգտվելն է», – նշեց Փաշինյանն` ավելացնելով, որ այս պայմանների ապահովման դեպքում գրեթե երաշխավորված կլինենք կորոնավիրուսով չվարակվելուց։

Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1201 դեպք, առողջացել է 402 մարդ, 19 մարդ, ցավոք, մահացել է։–0–