Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4–ից

03.07.2023, 15:57
Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4–ից
Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4–ից
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4–ից։

Միասնական սոցիալական ծառայությունն այսօր առավոտյան իր Facebook–յան էջում հայտնել էր, որ 2023 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի հուլիսի 3-ից։

Սակայն ավելի ուշ գերատեսչությունը փոխեց իր հրապարակումը` հայտնելով, որ 2023 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի հուլիսի 4-ից։

Նշենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը կբարձրանան։–0–