418.59
4.24
387.69
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հերքվել է միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը․ ՔԿ–ն՝ 4 զինվորի կյանք խլած ավտովթարի մասին

16:07
15 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ։

Մասնավորապես առգրավվել են ավտոմեքենայի շահագործման պահանջներին, տրանսպորտային միջոցի տեխնիկական ընդհանուր վիճակին, շահագործելիությանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։

Այս պահի դրությամբ, քննչական անհրաժեշտ գործողություններ դեռևս հնարավոր չի եղել իրականացնել ավտոմեքենայի վարորդի, ինչպես նաև նրան ուղեկցող՝ շահագործման պատասխանատուի՝ ավտոմեքենայի ավագի հետ՝ վերջիններիս առողջական վիճակով պայմանավորված։

«Հաշվի առնելով առկա շահարկումները, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ նախաքննությամբ հերքվել է տվյալ միջադեպը որևէ կրակոցի հետ պայմանավորված լինելու հանգամանքը։ Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ զինծառայողի կողմից ավտոմեքենան վարելը եղել է իրավաչափ, ավտոմեքենայի շահագործումը տվյալ անձին վստահելու հետ կապված անհրաժեշտ ընթացակարգերը, առկա փաստական տվյալներով, ապահովված են եղել։
Նախաքննությունը շարունակում է։ Քննություն է իրականացվում շահագործման համար ավտոմեքենայի կամ դրա դետալների պիտանելիության և շահագործելիության, զինծառայողների փոխադրումը սահմանված պահանջներին և կանոններին համապատասխան իրականացվելու հանգամանքները, ինչպես նաև բուն վթարի առաջացմանը նպաստած օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները պարզելու ուղղությամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Քննության արդյունքները, թույլատրելիության սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հընթացս կներկայացնի հանրությանը։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:01
14 Մայիսի 2024
Ռուս սահմանապահների մի մասը կմնա Հայաստանում․ ՌԴ ԱԴԾ ղեկավար
Ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում, ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենի թեկնածու Ալեքսանդր Բորտնիկովը
20:45
14 Մայիսի 2024
Պարզվել է Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգում նորածնին թողած մոր ինքնությունը
Եկեղեցու բակում նորածնին թողած մայրը ներկայացվել է քննչական բաժին
15:34
14 Մայիսի 2024
Փաշինյանը ցանկություն է պահել, որ Հայաստանը 2024 թ․ին դառնա ԵՄ անդամ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե երբ կցանկանար Հայաստանը տեսնել ԵՄ անդամ, եթե կարողանար ցանկություն պահել․ ՎԻԴԵՈ
15:07
14 Մայիսի 2024
«Ձեր երգը վաղուց երգած է»․ իշխանության ներկայացուցիչները կոշտ քննադատել են Հայ Առաքելական Եկեղեցուն և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը
Հայաստանում գործող իշխանության ներկայացուցիչները կտրուկ քննադատել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու Հայ Առաքելական Եկեղեցուն՝ մեղադրելով նրանց պետականակործան գործունեության մեջ
13:05
14 Մայիսի 2024
Սոցցանցերում գրել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ․ հարուցվել է քրվարույթ
Սոցցանցերի օգտատերերից մեկը գրել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծելու, ստորացնելու, բանտերում սատկացնելու վերաբերյալ․ հարուցվել է քրվարույթ
10:21
14 Մայիսի 2024
Երևանի կենտրոնում վաղ առավոտից վերսկսվել են անհնազանդության ակցիաները, 38 մասնակից բերման է ենթարկվել
Այսօր առավոտից Երևանի կենտրոնի որոշ փողոցներում վերսկսվել են անհնազանդության ակցիաները
20:24
13 Մայիսի 2024
Պարզվել է հանրահավաքի ժամանակ բեռնատարով հրապարակ մտած անձի ինքնությունը, նրան մեդադրանք է առաջադրվել
Պարզվել է հանրահավաքի ժամանակ բեռնատարով հրապարակ մտած անձի ինքնությունը
18:04
13 Մայիսի 2024
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ
13:37
13 Մայիսի 2024
Այսօրվանից Երևանի մետրոն կաշխատի մինչև 00։00–ն
Նախկինում մետրոն աշխատում էր 07։00–ից մինչև 23։00–ն։ Այսօրվանից այն կաշխատի 07։00–ից մինչև 00։00–ն
12:36
13 Մայիսի 2024
Երևանում երթ է սկսվել՝ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ
Երևանում այս րոպեներին երթ է անցկացվում՝ Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
10:22
13 Մայիսի 2024
88 մարդ բերման է ենթարկվել Երևանում անհնազանդության ակցիաների ժամանակ (ՎԻԴԵՈ)
ժամը 10-ի դրությամբ բերման է ենթարկվել 88 մարդ. ՎԻԴԵՈ