+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

19:44
02 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը:

12-րդ դասարանի սովորողը հունվար ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

«Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը)», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին հանձնում են պետական ավարտական քննություններ.

1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ.,
2) «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 12.01.2022 թ.,
3) «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ.,
4) Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում,
5) «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: Ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների ռուսերենի բանավոր («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ հաստատության առարկայական մեթոդական միավորումները` ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մտավոր հետամնացություն ունեցող սովորողներն ուսումնական հաստատությունն ավարտում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈՒՊ):

Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին:

Պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Այդպիսի կենտրոն է դառնում յուրաքանչյուր հաստատություն: Քննության մասնակից սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը. պետք է խստորեն պահպանվեն հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները