Հայտնի է, թե բյուջեից որքան գումար կծախսվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար

11.02.2020, 20:19
Հայտնի է, թե բյուջեից որքան գումար կծախսվի հանրաքվեի անցկացման համար
Հայտնի է, թե բյուջեից որքան գումար կծախսվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ինչպես 2018թ.–ի խորհրդարանական ընտրություններին, կծախսվի մոտ 2,5–2,7 մլրդ դրամ (շուրջ 5,2–5,6 մլն դոլար), այսօր լրագրողներին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն կկայանա ապրիլի 5–ին։

«Դեռ իրականացվում է հաշվարկ, արդյունքների ամփոփումից հետո այն կներկայացվի կառավարությանը։ Կարծում եմ, որ կծախսվի նույնքան գումար, որքան նախորդ ընտրություններին էր, ավելին, որ ֆունկցիոնալ տեսակետից տարբերությունները քիչ են», – ասաց Մուկուչյանը։

Նրա խոսքով, ընտրությունների ժամանակ ձևավորվել էր 2010 ընտրատարածք, հնարավոր է, որ նույնքան ձևավորվի նաև հանրաքվեի ժամանակ։

Մուկուչյանը նաև տեղեկացրեց, որ կձեռնարկվեն միջոցներ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու ուղղությամբ։

«Սակայն քվեարկությանը նախապատրաստվելու համար տրված ժամանակը շատ քիչ է։ Այդուհանդերձ, քվեարկության թափանցիկությունը կապահովվի», – ասաց նա։

Խոսելով քվեարկության լեգիտիմության մասին` ԿԸՀ նախագահը նշեց, որ հանրաքվեն համարվում է կայացած, երբ դրանում մասնակցել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ¼–ը, իսկ որպեսզի որոշումը համարվի ընդունված, դրա օգտին պետք է քվեարկի հանրաքվեին մասնակցած քաղաքացիների առնվազն 50%–ը։–0–