412.53
5.1
388.63
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի է Fly Arna ազգային ավիափոխադրողի չվերթերի մեկնարկի ժամկետը

17:50
03 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայկական ազգային ավիափոխադրողը՝ Fly Arna-ն, կսկսի չվերթեր իրականացնել 2022թ․-ի ապրիլ-մայիսին։ Այս մասին հայտնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրեն Դավիթ Փափազյանն այսօր կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ։

Դավիթ Փափազյանի խոսքով` յուրաքանչյուր խոշոր ներդրումային ծրագիր ենթադրում է ամիսների, երբեմն տարիների աշխատանք, մինչ դա տեսանելի կլինի հանրությանը։

2021թ. հուլիսին հայտարարվեց այդպիսի ծրագրերից մեկի՝ «Էյր Արաբիա»-ի հետ համատեղ ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին, որն անվանվել է «Fly Arna» («Ֆլայ Արնա»):

«Ապրիլ-մայիս ամիսներին «Fly Arna»-ն արդեն կսկսի գործել: Այսինքն այդ ամիսներին արդեն կանոնավոր չվերթեր կիրականացվեն շուրջ 4 ուղղություններով: Եվ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել թե´ չթերթերի ուղղությունները, թե´ օդանավակայանների քանակը», - ասաց Փափազյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի նպատակն է ընդլայնել օտարերկրյա ներդրումների ներգրավումն ու կապիտալի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև հետևողական լինել այդ գործընթացների ճիշտ ժամանակին իրականացմանը:

«Մենք եկել ենք այն եզրակացությանը, որ ամենաբաց և տնտեսական մրցակցությանը չխափանող կամ վտանգ չհանդիսացող ալգորիթմն այն է, որ մենք գումար ներդնենք։ Միաժամանակ ուզում ենք, որ պետական հետաքրքրվածությունն էլ ներկայացված լինի կապիտալով», - նշեց Փափազյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող՝ Էյր Արաբիան, հուլիսին հայտարարել էին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին:

Ըստ համաձայնագրի՝ ավիաընկերության բազան պետք է հանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

ԱՆԻՖ-ի մասին

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։ ԱՆԻՖ֊ի համար առաջնահերթ ոլորտներն են` էներգետիկ ոլորտը, մետաղները և հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, լոգիստիկան և ենթակառուցվածքները, ֆինանսական ծառայությունները, առողջապահությունը, ՏՏ-ն, արդյունաբերությունը, սպառողական ապրանքները և տուրիզմը։ ԱՆԻՖ-ը համատեղ ներդրումներ է իրականացնում փորձառու գործընկերների, մասնագետ օպերատորների հետ: Երկրի ներսում ԱՆԻՖ֊ը տրամադրում է ծրագրերի ֆինանսավորում նոր և արդեն իսկ գործող ընկերություններին (www.anif.am):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը