Հայկական շոու բիզնեսը մուտք գործեց հարկային դաշտ. ՊԵԿ–ը հրապարակել է հարկ վճարող որոշ աստղերի անունները

23.10.2019, 10:45
Հայկական շոու բիզնեսը մուտք գործեց հարկային դաշտ. ՊԵԿ–ը հրապարակել է հարկ վճարող որոշ աստղերի անունները:
Հայկական շոու բիզնեսը մուտք գործեց հարկային դաշտ. ՊԵԿ–ը հրապարակել է հարկ վճարող որոշ աստղերի անունները

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Միաժամանակ, հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: 

Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:–0–