Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին. Փաշինյանն՝ Ալիևի հետ հանդիպման թեմայի մասին
31.03.2022,
12:40
Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ:
«Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին», - ասաց նա այսօր կառավարության նիստի ժամանակ:
Փաշինյանն անդրադարձավ նաև ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:
«Հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը», - ասաց նա:
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը կոնկրետ և տրամաբանական լուծումներ է առաջարկում սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիան բացառելու առումով:-0-
Загружается новость ... "Лево"