ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը տեղափոխող բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը Մարգարա կամրջով»,- գրել է Հունանյանը։
Նշենք, որ փետրվարի 11-ին Հայաստանը մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն էր ուղարկել Թուրքիա: Տրանսպորտային միջոցները հատել էին հայ-թուրքական սահմանն առաջին անգամ 1993թ.-ից հետո, երբ փակվել է սահմանը թուրքական կողմից: Նույն օրը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը
շնորհակալություն էր հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար:-0-