Թուրքիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար (ՖՈՏՈ)

11.02.2023, 22:44
Թուրքիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար. ՖՈՏՈ
Թուրքիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար օգնության համար, որը Հայաստանն այսօր ուղարկել է ավերիչ երկրաշարժից տուժած թուրքական շրջաններ:

Նշենք, որ հումանիտար օգնությամ բեռնված 5 բեռնատար այսօր հատել է հայ-թուրքական ցամաքային սահմանը: Վերջինս բացվել է 1993թ.-ից հետո առաջին անգամ: Այն փակվել է 1993թ.-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Քըլըչը մասնավորապես շնորհակալություն է հայտնել Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին և Թուրքիայի հետ բանակցությունների գծով հայաստանցի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին:

«Շնորհակալություն հարգելի Վահան Կոստանյան, շնորհակալություն հարգելի Ռուբեն Ռուբինյան, ձեր բարի ջանքերի համար, որ դա իրականանա: Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված առատաձեռն օգնությունը՝ երկրաշարժից տուժած Թուրքիայի տարածքում մեր ժողովրդի տառապանքը մեղմելու համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով վերջին տվյայներով զոհվել է 21043 մարդ, տուժել է 80097 մարդ:-0-

 - рис.1