412.81
6.83
405.79
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում, ՌԴ–ի աջակցությամբ, առաջիկայում նոր տեխնոպարկ կկառուցվի

14:59
28 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 28-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով ՀՀ ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Գորդեևը հանդիպմանը քննարկել են առևտրատնտեսական, ներդրումների, կրթության և գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գորդեևը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկայումս գործում է համագործակցության շուրջ 200 օրենսդրական փաստաթուղթ, որոնք վերաբերում են այս կամ այն ոլորտին:

«Այսօր մենք խոսել ենք, թե ինչպես ընդլայնել այդ համագործակցության ներուժը: Տեսնում ենք, որ ընթացիկ տարում աճում է առևտրաշրջանառությունը, և կա վստահություն, որ առաջիկայում առևտրաշրջանառության ծավալը կհասնի 3 միլիարդ դոլարի: Բայց միևնույն ժամանակ պետք է ասել, որ կա հնարավորություն մեծացնելու ներդրումները համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում»,- ասել է Գորդեևը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալը հայտնել է, որ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ առանձին քննարկման թեմա է եղել կրթության և գիտության ոլորտի ներուժի օգտագործման հարցը:

«Այստեղ անհրաժեշտ է ստեղծել համագործակցության ճիշտ շղթաներ: Բացի այդ, մենք լուրջ քննարկել ենք Հայաստանի և Ռուսաստանի շուկաների արտադրանքի փոխադարձ հավաստագրման հետ կապված հարցերը, որպեսզի մեր արտադրանքներն ընկալվեն որպես հայրենական արտադրություն»,- հավելել է Գորդեևը:
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև ներդրումների հետ կապված հարցերը: ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալի խոսքով՝ ներդրումներ են արվում Հայաստանի տարբեր ձեռնարկություններում և կազմակերպություններում: Այդ ներդրումները կազմում են Հայաստանի տնտեսության շուրջ 40 տոկոսը:

«Այսինքն՝ մեր բիզնեսը լրջորեն ներկայություն ունի Հայաստանում, բայց կցանկանայինք փոխել ներդրումների որակը և ստեղծել համատեղ արտադրություն, որի արտադրանքը կվաճառենք ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում, այլ նաև կարտահանենք երրորդ երկրների շուկաներ: Դրա համար շատ հետաքրքրիր և առարկայական քննարկում է տեղի ունեցել: Օրինակ, քննարկել ենք Հայաստանում առաջիկայում կառուցել արդյունավետ գործող համատեղ տեխնոպարկը»,- ընդգծել է Գորդեևը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
18 Օգոստոսի 2022
Հայաստանը կտեղադրի նոր անցակետեր Ադրբեջանի հետ սահմանին
Հայաստանը կտեղադրի նոր անցակետեր Ադրբեջանի հետ սահմանին
14:14
18 Օգոստոսի 2022
Երևանում փողոցային ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին սպառնում է ոչ միայն տուգանք, այլև ապրանքի բռնագանձում
Երևանում փողոցային ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներին սպառնում է ոչ միայն տուգանք, այլև ապրանքի բռնագանձում
13:52
18 Օգոստոսի 2022
Փաշինյան. «Իքս պահին մի աղետ ունենալու ենք, մեր կարուսելներին նայում ես, 70 տոկոսն աղետի նախանշան է»
Փաշինյանը հայտարարել է՝ պետք է գնանք նոր ստանդարտների
13:17
18 Օգոստոսի 2022
Երևանում սգո օրը օտարերկրացին հրավառություն է կազմակերպվել, կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Երևանում սգո օրը օտարերկրացին հրավառություն է կազմակերպվել, կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
10:15
18 Օգոստոսի 2022
Երևանում սպասվում է 60-ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում սպասվում է 60-ամյա ջերմաստիճանային ռեկորդ
22:33
17 Օգոստոսի 2022
Վաղը բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու»-ի պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների համար
Վաղը բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու»-ի պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների համար
16:16
17 Օգոստոսի 2022
Քննչական կոմիտեն հորդորում է «Սուրմալու»-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը ներկայացնել ոստիկանություն
Քննչական կոմիտեն հորդորում է «Սուրմալու»-ից ձեռք բերված և չօգտագործված հրավառության նյութերը ներկայացնել ոստիկանություն
12:24
17 Օգոստոսի 2022
Հայտնի է պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնությունը
Հայտնի է պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնությունը
12:04
17 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազությունը պարզաբանում է
«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազությունը պարզաբանում է
11:46
17 Օգոստոսի 2022
«Վրդովված ենք ցինիկ տեղեկություններով». ՌԴ դեսպանատունը նոտա է ուղղել ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի ողբերգությանը մասնակից լինելու մեղադրանքների մասին լուրերի կապակցությամբ
«Վրդովված ենք ցինիկ տեղեկություններով». ՌԴ դեսպանատունը նոտա է ուղղել ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի ողբերգությանը մասնակից լինելու մեղադրանքների մասին լուրերի կապակցությամբ
10:15
17 Օգոստոսի 2022
Հայաստանում և Արցախում երկօրա սուգ է՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի
Հայաստանում և Արցախում երկօրա սուգ է՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի
19:49
16 Օգոստոսի 2022
Հայաստանում սուգ է հայտարարվել' ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների
Հայաստանում սուգ է հայտարարվել' ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների