Հայաստանից փաթեթներ և ծանրոցներ ուղարկելը կդառնա էժան ու պարզ

18.12.2020, 16:06
Հայաստանից փաթեթներ և ծանրոցներ ուղարկելու արժեքը նվազում է
Հայաստանից փաթեթներ և ծանրոցներ ուղարկելը կդառնա էժան ու պարզ
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայփոստի միջոցով փաթեթներ և ծանրոցներ արտասահման առաքելիս, մինչև 200 եվրո արժեքով առաքանիների համար այլևս մաքսային զննության և ձևակերպման վճար չի գանձվի, հաղորդում է ԱՌԿԱ–ՏԵԼԵԿՈՄ հեռահաղորդակցական պորտալը` հղում անելով «Հայփոստի» մամուլի ծառայությանը։

Մինչ այժմ յուրաքանչյուր առաքանու մաքսային զննման և ձևակերպման համար գանձվում էր 4500 դրամի չափով գումար: Մաքսային հայտարարագրի փոխարեն կլրացվի միայն փոստային ձևաթուղթը։
Փոփոխությունը կգործի սկսած դեկտեմբերի 18-ից։ Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:–0–