100 մլն դրամ կհատկացվի Երևանի դիտահորերի վերանորոգման համար. քաղաքապետարան

20.03.2020, 20:24
100 մլն դրամ կհատկացվի Երևանի դիտահորերի վերանորոգման համար
100 մլն դրամ կհատկացվի Երևանի դիտահորերի վերանորոգման համար. քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ասֆալտապատման աշխատանքների ընթացքում այս տարի առանձին ուշադրության կարժանանան ճանապարհի վրա անհարթություն առաջացնող դիտահորերը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Загружается новость ... "Лево"

«100 միլիոն դրամ է նախատեսված Երևանի 2020-ի բյուջեում՝ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը: Ճանապարհի մակերևույթից ցածր կամ բարձր նիշի վրա գտնվող դիտահորերը այսօր երթևեկության համար խոչընդոտ են դառնում՝ երբեմն վթարային վիճակ ստեղծելով կամ վնասելով մեքենաները: Դրանք հիմա՝ ճանապարհների վերանորոգման ընթացքում կհավասարեցվեն ասֆալտի մակերևույթին», – նշել է Կարապետյանը Faccebook–յան իր էջում:

Նրա խոսքով, դիտահորերի խնամքի համար ըստ էության, պատասխանատու են ջրմուղ-կոյուղու կամ կապի համապատասխան կազմակերպությունները, բայց քանի որ տարիներ շարունակ գործող կարգավորումներով խնդիրը չի լուծվում, քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը:–0–