Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին

08.02.2020, 18:58
Արարատ Միրզոյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ
Հանրաքվեի նախագիծն ուղարկվել է ՀՀ նախագահին
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը համաժողովրդական հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմ, հաղորդում է«Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին:

Նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ իրավական ընթացակարգի, երեք աշխատանքային օր ժամանակ ունի այն ստորագրելու համար:

Փետրվարի 6-ին ԱԺ պատգամավորները որոշեցին հանրաքվեի միջոցով լուծել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: Եթե հանրաքվեի ժամանակ բնակչությունը կողմ քվեարկի սահմանադրական փոփոխությունների ընդունմանը, ապա ինը դատավորներից յոթի լիազորությունները կդադարեցվեն: Այսպիսով, Սահմանադրական դատարանը դե ֆակտո կդադարի իր գործունեությունը, քանի որ որակավորված մեծամասնություն չի ապահովվի:–0–