ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Տեղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում