524.89
7.4
476.57
+12
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետն ԱԱԽ նիստ է հրավիրել (ՎԻԴԵՈ)

17:26
17 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Բացելով նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Այսօր տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումները ընդհանուր առմամբ տեղի են ունենում մեր կանխատեսումների, մեր գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում իրավիճակը, անվտանգային միջավայրի զարգացումը, ինչը նաև իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստությունները, մեր աշխատանքները, կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման և պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարևոր է», – նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Նրա խոսքով, կարող ենք արձանագրել, որ այս ընթացքում մենք Անվտանգության խորհրդի գործունեության շատ կոնկրետ օրակարգ ենք ձևավորել, այդ օրակարգով շարժվում ենք առաջ, և այսօրվա մեր քննարկման հարցերի շարքն էլ տեղավորվում է այդ օրակարգի շրջանակում: 

«Մենք կոնկրետ արդյունքներ ենք արձանագրում՝ Անվտանգության խորհրդի կողմից նախանշված խնդիրների լուծման ուղղությամբ և այսօր պետք է ամփոփենք այսօրվա վիճակով մեր ունեցած արդյունքները և նախանշենք առաջիկա մեր անելիքները», – ընդգծել է ՀՀ վարչապետը: 

ԱԽ նիստի օրակարգում են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:45
15 Հոկտեմբերի 2019
Մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում (ՖՈՏՈ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացվում է մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիր։
19:45
15 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն ազատվել է պաշտոնից
ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն ազատվել է պաշտոնից։
18:16
15 Հոկտեմբերի 2019
Բացվեց Ամերիաբանկի «Էջմիածին» նոր մասնաճյուղը
Երեքշաբթի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում բացվեց Ամերիաբանկի «Էջմիածին» նոր մասնաճյուղը։
17:44
15 Հոկտեմբերի 2019
Նոր մանրամասներ Արտաշատի դպրոցում գրանցված թունավորման դեպքից
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
16:30
15 Հոկտեմբերի 2019
Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քարդաշյանը կրկին հիշեցրել է Ցեղասպանության մասին (ՖՈՏՈ)
Հայոց ցեղասպանության թանգարան այցելելը չափազանց հուզիչ էր. Քարդաշյանը կրկին հիշեցրել է Ցեղասպանության մասին:
16:07
15 Հոկտեմբերի 2019
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ գրանցված վրաերթի կապակցությամբ:
14:40
15 Հոկտեմբերի 2019
«Արմենիա Վայնը» հյուրընկալեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը (ՖՈՏՈ)
Միջոցառման մեկնարկին ելույթով է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
13:15
15 Հոկտեմբերի 2019
Մի վրաերթի պատմություն. ԶԼՄ–ները գրում են Սանասարյանի` երեխային վրաերթի ենթարկելու մասին (ՎԻԴԵՈ)
Analitik.am կայքը նախօրեին գրել է, որ մի քանի օր առաջ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել։
10:50
15 Հոկտեմբերի 2019
4 անձի մեղադրանք է առաջադրվել «Հայելի» ակումբի վրա հարձակվելու համար
Չորս անձի մեղադրանք է առաջադրվել «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։
08:00
15 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի` հոկտեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 14–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:11
14 Հոկտեմբերի 2019
«Կհեռանամ այն ժամանակ, երբ լրանա իմ պաշտոնավարման ժամկետը». Թովմասյան
Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե երբ կհեռանա պաշտոնից։
20:47
14 Հոկտեմբերի 2019
ՍԴ–ն հրաժարվեց վարույթ ընդունել խորհրդարանի` Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու նախաձեռնությունը
Հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը: