ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ․ ԱԳ փոխնախարար
04.06.2024,
22:36
Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հարցով կլինի դրական տեղաշարժ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում կունենանք դրական նորություն այդ առումով»,- ասել է Հովհաննիսյանը։

