ՀՀ ՊՆ–ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի
18.07.2024,
11:26
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ՀՀ ՊՆ–ում կաշխատի ամերիկյան բանակի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյան հաստատել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում կաշխատի ամերիկյան բանակի ներկայացուցիչ։
Այս մասին Զեյան ասել է hetq.am–ին տված հարցազրույցում։
«Լուրը հաստատում եմ։ Դա ողջունելի զարգացում է։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև պաշտպանա-քաղաքացիական և անվտանգային համագործակցության խորացումը։ Սա ևս մատնանշում է հայ-ամերիկյան հարաբերություններում նոր՝ ռազմավարական գործընկերության փուլ թևակոխելու պատմական փաստը», – նշել է Զեյան։