ՀՀ-ում 190 վարակվածներից 14-ի մոտ կա թոքաբորբ, որոնցից 6-ը ինտենսիվ թերապիայի կարիք ունեն. Թորոսյան (ՎԻԴԵՈ)
22.03.2020,
16:32
Թորոսյանը մանրամասներ է հայտնել Հայաստանում կորոնավիրուսով վարակված 190 հիվանդների առողջական վիճակի մասին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում կորոնավիրուսով 190 վարակվածներից 14-ի մոտ կա թոքաբորբ։ Այս մասին իր Facebook-յան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նրանցից միայն 6-ի մոտ կա այնպիսի վիճակ, որ կարիք ունի ինտենսիվ թերապիայի։ Նրանք գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն նրանց թոքերի արհեստական շնչառություն չի արվում»,- ասել է Թորոսյանը։
Ըստ նրա՝ այս 6 քաղաքացիների առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն․ այսինքն՝ ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն իրականացվում է։
«Ինչպես շատ հաճախ ասվում է, կորոնավիրուսային հիվանդությունը բարդանում է, կողքից քրոնիկական հվանդություն ունեցող անձանց մոտ և տարիքով ավելի բարձր անձանց մոտ։ Այս 6 քաղաքացիների մոտ կան հարակից ուղեկցվող հիվանդություններ, դրա համար նրանք ինտենսիվ թերապիայի կարիք ունեն»,- նշել է նախարարը։
Մյուս քաղաքացիները, որոնք ունեն թոքաբորբ, ստանում են սիմպտոմատիկ բուժում, իսկ մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, հիմնականում՝ ջերմիջեցնողներ և գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Թորոսյանը հիշեցրել է, որ շուտով կլրանա բազմաթիվ քաղաքացիների մեկուսացման 14-րդ օրը, և, թեսթտեր անելով նրանց կուղեկցեն իրենց բնակության վայրեր, իրենց առօրյա կյանքին։
«Ինչպես նաև լրանում է որոշ քաղաքացիների բուժման 14-րդ օրը, և, նրանց կրկին թեստավորելով, հույս ունենք, նույնպես դուրս կգրենք հիվանդանոցից»,- ասել է նա։
ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–

Загружается новость ... "Лево"