436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Գիշերը Կենդանաբանական այգում «թմրեցրել են» թափառող շներին (ՎԻԴԵՈ)

11:55
02 Նոյեմբերի 2019
© Լուսանկարը՝ screenshot տեսանյութից

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նախօրեին երեկոյան տեղեկացրել է, որ Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։

«Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»», – նշել է Կարապետյանն` ավելացնելով, որ կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։

Նրա խոսքով, զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ։ 

Հիշեցնենք, որ վերջին երկու օրը թափառող շները հարձակվում են Կենդանաբանական այգու կենդանիների վրա։ Մասնավորապես, նոյեմբերի 1-ի լույս առավոտ ժամը 06:00-ի սահմաններում թափառող շների ոհմակը հարձակվել է Այգու 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա, ինչի հետևանքով գրանցվել է կենդանիների անկում: Միաժամանակ, հոկտեմբերի 31–ի լույս առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում այգու տարածք էր ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ։ Ոհմակի հարձակման հետևանքով գրանցվել է այգում պահվող թվով 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին։ Տնօրենի հրաժարականը պայմանավորված է մասնավորապես Այգում պահվող կենդանիների վրա թափառող շների հարձակումներով։ Ավելի վաղ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, հաշվի առնելով վերջին շրջանում Երևանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել էր Երևանի կենդանակաբանական այգու տնօրենին պաշտոնից հեռանալու դիմում գրել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ