Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել սկանդալից հետո
01.07.2022,
20:24
Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել սկանդալից հետո

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյան հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:
Այս մասին նշվում է ԲԴԽ կայքում:
Նշվում է նաև, որ Ջհանգիրյանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով:
Ավելի վաղ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները կասեցվել են, ներկայացրել է քրեական գործի մանրամասներ, որի դերակատարներից մեկը նա է: Հրապարակվել է նաև Վարդազարյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգարյանի և խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանի զրույցի ձայնագրությունը (18+): Վարդազարյանն ընդգծել է, որ այս ձայնագրությունը վկայում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի քաղաքական դրդապատճառների մասին: Նրա խոսքով, նա խնդրել էր ժամանակ մինչև մարտի 1-ը Մոսկվա նախատեսված գործուղման կապակցությամբ, ինչից հետո պատրաստ էր հանդիպել վարչապետի հետ: Եթե նա համաձայնվեր հրաժարական տալ, նրան կհաջողվեր խուսափել քրեական հետապնդումից և կարգապահական վարույթից՝ ԲԴԽ նախագահությունը փոխանցելով Գագիկ Ջհանգիրյանին և ստանձնելով դատավորի պաշտոն:-0-