411.58
4
385.81
+24
Եղանակը Երևանում
Հայ

«Ֆիզգորոդոկի» շուրջ ստեղծված աղմուկի հետքերով. քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը

14:19
24 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ներկայացրել է ճշգրիտ և հնարավորինս հակիրճ տեղեկություն՝ «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին։

Նշենք, որ արդեն մի քանի օր է` կրքերը չեն հանդարտվում Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող «Ֆիզգորոդոկում» նոր շենքի կառուցման շուրջ։ Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք:  Թաղամասի մի խումբ բնակիչներ պայքարում են բազմաբնակարան շենքի կառուցման դեմ: Այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն բոլորովին վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է պատմամշակութային արժեքների ցանկից: Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Ըստ փաստաբանի՝ վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1976 քմ, սակայն մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:

Ինչպես նշել է Կարապետյանը Facebook–յան իր էջում, հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին: 

«Երևանի քաղաքապետարանը իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12-հարկանի շենքի շինթուլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները», – նշել է Կարապետյանը: 

Քաղաքապետարանը կազմակերպել է հանրային լսում (նման ֆորմատով առաջին անգամ՝ վերջին առնվազն 20 տարվա մեջ): 

Загружается новость ... "Лево"

Քաղաքապետը պահանջել է, որ նախագիծը ներկայացվի քաղշին խորհուրդ` հեղինակավոր ճարտարապետների գնահատմանը (գրեթե միաձայն քվեարկությամբ նախագիծն ընդունվել է): 

«ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորը այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը ՊԱՐՏԱՎՈՐ Է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում», – նշել է Կարապետյանը:

Նրա խոսքով, բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը: 

«Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի», – պարզաբանել է Կարապետյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:41
19 Սեպտեմբերի 2023
«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդն արձագանքել է Մարությանի հայտարարությանը
«Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարությանի հայտարարությանը
10:22
19 Սեպտեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
16:22
18 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» դաշինքը նշել է այլ ուժերի հետ համագործակցության պայմանները Երևանի ավագանիում
«Մայր Հայաստան» դաշինքը  նշել է այլ ուժերի հետ համագործակցության պայմանները Երևանի ավագանիում
15:20
18 Սեպտեմբերի 2023
Վտանգավոր սննդամթերք է ոչնչացվել Երևանի սուպերմարկետներից մեկում
Վտանգավոր սննդամթերք է ոչնչացվել Երևանի սուպերմարկետներից մեկում
13:47
18 Սեպտեմբերի 2023
Փորձագետը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության ընթացակարգերը
Սահմանադրագետը ներկայացրել է Երևանի քաղաքապետի ընտրության ընթացակարգերը
12:13
18 Սեպտեմբերի 2023
Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես կգործի սահմանափակ ռեժիմով
ՊԵԿ–ից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես կգործի սահմանափակ ռեժիմով
11:21
18 Սեպտեմբերի 2023
Ժամանակավորապես կսահմանափակվի Երևանի փողոցներից մեկի երթևեկը
Ժամանակավորապես կսահմանափակվի Երևանի փողոցներից մեկի երթևեկը
09:32
18 Սեպտեմբերի 2023
Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ
Անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերից որեւէ մեկը 50 տոկոսից ավել ձայն չի հավաքել, ինչը նշանակում է, որ որևէ ուժ չի կարող միայնակ քաղաքապետ ընտրել, քաղաքապետ ընտրելու համար կոալիցիաների անհրաժեշտություն կլինի
02:00
18 Սեպտեմբերի 2023
Հայտնի է առաջատարը Երևանի Ավագանու ընտրությունների ընտրատեղամասերի գրեթե մեկ երրորդի ձայների հաշվարկի արդյունքում
Հայտնի է առաջատարը Երևանի Ավագանու ընտրությունների ընտրատեղամասերի գրեթե մեկ երրորդի ձայների հաշվարկի արդյունքում
01:43
18 Սեպտեմբերի 2023
ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը» և «Մայր Հայաստանը» առաջատարի դիրքում են Երևանի Ավագանու ընտրությունների 103 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում
Հրապարակվել են Երևանի Ավագանու ընտրությունների 103 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքները
00:43
18 Սեպտեմբերի 2023
Որոշվել է առաջատարների հնգյակը Երևանի Ավագանու ընտրությունների 51 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում
Որոշվել է առաջատարների հնգյակը Երևանի Ավագանու ընտրությունների 51 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում
00:06
18 Սեպտեմբերի 2023
Հայտնի է, թե ով է Երևանի Ավագանու ընտրությունների առաջատարը 14 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում
Հրապարակվել են Երևանի Ավագանու ընտրությունների 14 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքները