+12
Եղանակը Երևանում
Հայ

Եվրոպայի օրը Հայաստանում. գործընկերությունն ու հեռանկարները համագործակցության նոր համաձայնագրի մեկնարկին (ՖՈՏՈ,ՎԻԴԵՈ)

17:01
19 Մայիսի 2021
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպական միության անդամ երկրներն ու ԵՄ գործընկերները մայիսի 9–ին նշում են Եվրոպայի օրը։

Այս ամսաթիվը դարձել է խաղաղության և միասնության խորհրդանիշ Եվրոպայում։ Եվրոպական միության (ԵՄ) նշանաբանն է «Միասնություն բազմազանության մեջ», որը խորհրդանշում է եվրոպացիների միասնությունը ԵՄ-ի կազմում` հանուն խաղաղության և բարեկեցության ` պահպանելով մայրցամաքի տարբեր մշակույթների, ավանդույթների և լեզուների հարուստ բազմազանությունը։

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

ес проект

Այս տարի մայիսի 9–ին լրացավ «Շումանի հռչակագրի» 71–ամյակը, որը Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափի հիմք դրեց։ Այս պատմական հռչակագիրը 1950 թ. մայիսի 9–ին ներկայացրել էր Ռոբերտ Շումանը, ով այդ տարիներին զբաղեցնում էր Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնը` այդկերպ նշանավորելով ժամանակակից ԵՄ-ի ստեղծումը։

Նա առաջարկել է Եվրոպայի քաղաքական համագործակցության մի նոր բանաձև, որի նպատակն էր բացառել Եվրոպայի ազգերի միջև պատերազմի գաղափարը եվրոպական ինտեգրման գործընթացը կառուցելու միջոցով։

Սկզբում ձևավորվեց հիմնադիր վեցնյակը, իսկ այսօր ԵՄ-ն բաղկացած է 27 անդամ պետություններից, որոնք կիսում են ընդհանուր մարդկային արժեքներ:

Եվրոպայի օրվա միջոցառումները Հայաստանում

ес проект

Հայաստանում, որը ԵՄ–ի բազմամյա և վստահելի գործընկերն է, ինչպես նաև «Արևելյան գործընկերության» համատեղ քաղաքական նախաձեռնության անդամ, Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվել են ավելի քան 10 տարիների ընթացքում։

2021 թ. Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները, որոնք կազմակերպել է ՀՀ–ում ԵՄ պատվիրակությունը, անցկացվել են ԵՄ–ի և Հայաստանի միջև գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայի շրջանակում։ Կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ, այդ թվում` Գյումրիում և Դեբետում, ինչպես նաև՝ մշակութային միջոցառումներ և երաժշտական կատարումներ։ Միջոցառումներն անցկացվել են առցանց և անցանց ձևաչափում` Քովիդ-19 համավարակի հետ կապված սահմանափակումների պահանջների պահպանմամբ։

Եվրոպայի օրվա միջոցառումները մեկնարկել են ճանապարհային երթևեկության անվտանգությանը, տարածաշրջանային զարգացմանն ու շրջակա միջավայրին նվիրված թեմատիկ առցանց քննարկումներով։ Դրանք շարունակվել են մարզային միջոցառումների ձևաչափով, որոնք նվիրված էին երիտասարդությանը, նորարարությանը և տուրիզմին: Երևանում ցուցադրվել են հոլոգրաֆիկ ցուցադրություններ , մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար տեղադրվել են ԵՄ տարբերանշանով լուսանկարչական տաղավարներ՝ 2021 թվականի Եվրոպայի օրը հիշարժան դարձնելու նպատակով։ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն առցանց համերգով, մայիսի 19–ին։ Միջոցառումներին միացել են նաև ԵՄ անդամ երկրների դեսպանատները։

Հայաստան–ԵՄ. ուժեղ ենք միասին

ес проект

ԵՄ-ն Հայաստանի առանցքային գործընկերներից է. հաստատված է համագործակցություն բազմաթիվ ոլորտներում՝ կրթություն, գյուղատնտեսություն, բիզնես, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նորարարություն և այլն։

Հայաստան և ԵՄ համագործակցությունը թևակոխեց նոր փուլ այս տարվա մարտին, երբ ուժի մեջ մտավ Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։

Ի՞նչ հնարավորություններ կստանան ՀՀ քաղաքացիները ՀԸԳՀ–ի շնորհիվ

Փաստաթուղթը ստորագրվել է 2017 թ․ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում։ Ընթացիկ տարվա մարտին ուժի մեջ մտած համաձայնագիրը ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունները տեղափոխում է գործընկերության նոր մակարդակ, կարգավորում է երկխոսությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում, անդրադառնում է համագործակցությանը տարբեր ոլորտներում, որոնք ներառում են` արդարադատությունը, անվտանգությունը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքները, շրջակա միջավայրը, կլիման, կրթությունը, գիտությունը, մշակույթը, առողջապահությունը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանն ու ԵՄ–ն կհամագործակցեն` ի նպաստ ՀՀ քաղաքացիների` ապահովելով ավելի լավ կենսապայմաններ, ավելի արդար և ապահով հասարակություն, ավելի մաքուր շրջակա միջավայր, կրթության ոլորտում ընտրության ավելի մեծ հնարավորություններ։

ԵՄ–ի աջակցությունը` Հայաստանին

ес проект

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին տարբեր ոլորտներում զարգացման գործում` գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, նորարարություն և ձեռներեցություն և շատ այլ ոլորտներ, ինչը նպաստում է երկրում նոր հնարավորությունների ստեղծմանն ու համաչափ զարգացմանը։

2020 թվականին ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 92 մլն եվրո` անմիջական և կարճաժամկետ կարիքները հոգալու համար: 2020 թ․ ԵՄ–ն աջակցել է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Քովիդ-19 համավարակի դեմ պայքարը, լավ կառավարումն ու շուկայական հնարավորությունները։

ԵՄ-ն Հայաստանում աջակցում է ՓՄՁ–ների զարգացմանը տարբեր ոլորտներում, որոնք ներառում են նաև գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ EU4Business («ԵՄ–ն բիզնեսի համար») նախաձեռնության միջոցով: ԵՄ աջակցությունը խթանում է ֆինանսավորման հասանելիությունը, բիզնեսի զարգացման ծառայությունները և սատարում է առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը բիզնեսի համար։ ԵՄ–ն աջակցում է նաև ուսանողական փոխանակման, շարժունակության, ուսումնական և կամավորական ծրագրերին։

ԵՄ-ն նպատակաուղղված է Հայաստանին տրամադրել շարունակական աջակցություն՝ ձեռներեցության, ինչպես նաև գործարար և ներդրումային միջավայրի զարգացման համար, ինչն իր հերթին կնպաստի հավասարակշիռ սոցիալ–տնտեսական զարգացմանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
11:19
22 Մարտի 2024
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին
10:27
22 Մարտի 2024
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում
15:49
21 Մարտի 2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ
13:58
21 Մարտի 2024
Մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
Հայաստանում մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
13:53
21 Մարտի 2024
Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն
12:25
21 Մարտի 2024
Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն է․ վարկանիշ
Հայաստանը համարվել է տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրը