Երթևեկի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

20.08.2021, 11:46
Երևանի խաչմերուկներից մեկում կկատարվի երթևեկի փոփոխություն
Երթևեկի փոփոխություն` Երևանի խաչմերուկներից մեկում

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոց-Գ. Հովսեփյան փողոց-Նորքի 8-րդ փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի նոր սերնդի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:–0–