ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում երեկոյան ուժեղ ամպրոպի ժամանակ կայծակը հարվածել է հեռուստաաշտարակին։
Այդ պահի իսկական հզոր լուսանկար է հրապարակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Հեռուստաաշտարակն այսօր լուսավորվեց Հայոց եռագույնով` ի պատիվ մեր Արցախում մարտնչող հերոս տղերքի, և երկինքն իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնեց քայլ առ քայլ կերտվող մեր հաղթանակին։ Աստված պահապան», – գրել է նախարարը Facebook–յան իր էջում։–0–
Փոխվարչապետը նշել է, որ կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից