ԵՄ դեսպանները համաձայնեցին Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն
11.10.2022,
18:42
ԵՄ դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։
Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում․ ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ, թե որ երկրներից են լինելու, առայժմ հստակ չէ, քննարկումներ են ընթանում։
Առաքելության կարևորության մասին երեկ Եվրախորհրդարանում խոսեց նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ կոչ անելով միության անդամ երկրներին ամեն կերպ աջակցել Բրյուսելի խաղաղասիրական ջանքերին։
«Իրավիճակը տարածաշրջանում մնում է շատ վտանգավոր ու անկայուն։ Անցած երեսուն տարվա ընթացքում շատ բան է կուտակվել, այդուամենայնիվ, մենք՝ որպես այս երկու երկրների հարևաններ, պետք է օգնենք նրանց, պետք է օգնենք հաղթահարել այս տարաձայնությունները, քանի որ դա կարևոր է բարգավաճ ու խաղաղ Հարավային Կովկասի համար», - հայտարարել էր նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:–0–