Ձմեռն արդեն մոտ է. հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

10.11.2019, 20:29
Ձմեռն արդեն մոտ է. հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի:
Ձմեռն արդեն մոտ է. հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մասնավորապես, հանրապետության տարածքում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 11–ին ցերեկը սպասվում է +18...+20, գիշերը` +4...+6, երեքշաբթի` նոյեմբերի 12–ին ցերեկային ժամերին կանխատեսվում է +18...+20, գիշերը` +4...+6, հաջորդող օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի` նոյեմբերի 15–ին ցերեկային ժամերին հասնելով +15...+17–ի։–0–