412.9
5.07
388.28
+5
Եղանակը Երևանում
Հայ

Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»

11:57
09 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան երեխաների շրջանում նշված հիվանդության աճի կանխարգելման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ, հայտնում են գերատեսչությունից:

Նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին` առաջարկելով իրենց ենթակա հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ:

«Համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից և հիվանդության տարածումից խուսափելու նպատակով, որպես կանխարգելիչ միջոցառում, առաջարկվում է դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում սահմանել «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար»,- նշվում է Առողջապահության նախարարության գրության մեջ, որը շրջաբերականին կից առաքվել է մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:

Նույն հանձնարարականը տրվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրեններին:

Հակահամաճարակային միջոցառումները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կիրակականացվեն հունվարի 9-ից:

Նշենք նաև, որ 3-12-րդ դասարանների աշակերտների ձմեռային արձակուրդն ավարտվել է և այսօրվանից նրանք հաճախում են դպրոց, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կշարունակվի մինչև հունվարի 22-ը ներառյալ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով