Ցուցարարին բռունցքներով հարվածած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն. ոստիկանություն (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
02.05.2022,
14:44
Ցուցարարին բռունցքներով հարվածած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն ոստիկանի նկատմամբ, ով հարվածել է Երևանում կազմակերպված անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկին:
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ ԷդգարՋանոյանը:
«ՀՀ ոստիկանապետի հանձնարարությամբ, ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն», - նշեց Ջանոյանը:

Ավելի վաղ համացանցում հրապարակվել է տեսանյութում, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը բռունցքներով հարվածում ցուցարարին բերման ենթարկելիս:-0-