Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել

28.12.2021, 11:26
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում. ԱՆ–ն թարմ տվյալներ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում դեկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 109 նոր դեպք, կատարվել է 6547 թեստավորում, առողջացել է 186 մարդ, մահացել է 6 մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344649 դեպք, որոնցից 331027 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4157 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7965 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1500 է:

Ընդհանուր կատարվել է 2546866 թեստավորում:–0–