411
5.11
388.18
+17
Եղանակը Երևանում
Հայ

Չի բացառվում, որ դեկտեմբերի 1–ից այն քաղաքացիները, ովքեր ունեն կորոնավիրուսային վարակ, պետք է բուժվեն իրենց հաշվին.ԱՆ պաշտոնյա (ՎԻԴԵՈ)

23:48
30 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Չի բացառվում, որ դեկտեմբերի 1–ից այն քաղաքացիները, ովքեր ունեն կորոնավիրուսային վարակ, պետք է բուժվեն իրենց հաշվին։ Այ

Այս մասին ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը։

«Ունենք կորոնավիրուսի վերարտադրողական ցուցանիշի աճ, 7 օրվա հաշվարկով այն կազմում է 1,4, այսինքն վարակը շատ արագ տեմպերով տարածվում է։ Եվ դա հիմնականում պայմանավորված է «դելտա» շտամով», – ասաց Աբովյանը։

Նա նաև նշեց, որ մանկապատանեկան բոլոր տարիքային խմբերում ունենք հիվանդացության աճ, բոլոր մարզերում գրանցվում է հիվանդացության աճ։

«Մեր պետությունն այլընտրանքային առաջռարկություն է արել բնակչությանը` պատվաստվել։ Բուժումը բավականին թանկարժեք է, միջինը կազմում է մոտ 800 հազար դրամ, այն բավականին լուրջ առողջապահական բեռ է», – նշեց Աբովյանը։

Նա անդրադարձավ նաև պատվաստումների արդյունքներին` նշելով, որ այսօրվա  պատվաստումների արդյունքները հնարավոր կլինի տեսնել մի քանի ամիս անց։

«Շատ կարևոր է, որպեսզի բնակչությունը պատվաստվի միառժամանակ», – ասաց Աբովյանը։

Նրա խոսքով, պատվաստված քաղաքացիները շատ ավելի քիչ են վարակվում, քանի որ արդեն իսկ որոշակի իմունիտետ ունեն, քանի որ վիրուսի ռեպլիկացիան իրականացվում է շատ ավելի դանդաղ օրգանիզմում։

«Պատվաստված անձինք հիվանդանալու դեպքում կարող են տանել անախտանշան կամ ավելի թեթև, քան չպատվաստված քաղաքացիները։  «Դելտա» շտամը թիրախավորում է նաև երեխաներին, և այդ շտամի պատճառով այսօր երեխաներն ավելի շատ են ախտանշաններով հիվանդությունը տանում, քան նախորդ շտամերի դեպքում, եթե համեմատենք այս տարին նախորդ տարիների հետ», – ասաց նա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:48
10 Մարտի 2023
Ոչ միայն ծառայություններ, այլև փորձ. Ամերիաբանկը ներկայացված է Երևանում անցկացվող Digitec-22-ին
Ամերիաբանկը մասնակցում է DigiTec Summit and Expo 2022 խոշորագույն տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառմանը, որը մեկնարկել է ուրբաթ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
19:01
10 Մարտի 2023
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
Սյունիքում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 23 քաղաքացիներից 3-ի վիճակը ծանր է
18:48
10 Մարտի 2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցք
10:32
10 Մարտի 2023
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
ՀՀ-ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 46-ի
20:57
09 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանն այսօր կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
17:01
09 Մարտի 2023
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
Հայաստանն ու Արցախը հերքում են Ադրբեջանի տարածած լուրերը
12:34
09 Մարտի 2023
Զինծառայողի դի է հայտնաբերվել
Զինծառայողի դի է հայտնաբերվել
10:57
09 Մարտի 2023
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները. աղբյուր
Հայաստանը պատվիրել է MArG 155/39 հնդկական ինքնագնաց հաուբիցները
20:07
08 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերի մի շարք հասցեներում

14:28
07 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:56
07 Մարտի 2023
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները (ՖՈՏՈ)
Հրապարակվել են մետրոյի «Աջափնյակ» նոր կայարանի մանրակերտի լուսանկարները. ՖՈՏՈ
13:19
07 Մարտի 2023
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է. ԱՆ
Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի ավտովթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3–ի վիճակը ծանր է