Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Աղաջանյան

08.10.2022, 19:42
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը
Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Աղաջանյան
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Ցավոք, 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը», - ասել է նա Factor-TV-ին տված հարցազրույցում:

Աղաջանյանը նշել է, որ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության թերևս կարևորագույն կետը ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության ծավալումն է այն տարածքում, որտեղ «շարունակում են ապրել արցախցի մեր հայրենակիցները»:

«Կարծում ենք, որ այս հարցում մենք պետք է ապավինենք միջազգային հանրության գործիքակազմին, և անենք առավելագույնը, որ միջազգային հանրությանը հասցնենք այն օրհասական, գոյութենական խնդիրները, որոնց մեր հայրենակիցներն առնչվում են Արցախում», - ասել է նա:

Խոսելով միջազգային հանրության կողից սպասվող ակնկալիքներից՝ Աղաջանյանն ասել է, որ ՀՀ դիրքորոշումը, իշխանությունների դիրքորոշումը՝ որպես ՀՀ կառավարություն, արցախցիների իրավունքների տեսանկյունից, որևէ կերպ չի փոխվել։ Ցավալիորեն փոխվել են օբյեկտիվ իրողությունները և իրականությունը, որով պայմանավորված՝ պետք է համապատասախան հետևություններ արվեն և համապատասխան ռազմավարություն և մարտավարություններ որդեգրվի:

«Ըստ այդմ պետք է արձանագրել, որ այն միակ ռեսուրսն արցախցիների իրավունքների, անվտանգության ապահովման իրացման համար առկա է, միջազգային հանրության միայն ճնշումների կամ կոնկրետ դիրքրոշումների պարագայում», - ասել է Աղաջանյան:-0-