ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։ Նա մասնակցում էր Երևանի փողոցներում անցկացվող ակցիաներին, որի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Загружается новость ... "Лево"
«Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է դուրս գա փողոց և իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտի», – հայտարարել է Սաղաթելյանն իրեն բերման ենթարկելիս։
Նրա խոսքով, Արցախի հարցով համաձայնագիրը շատ բարդ հետևանքներ է ունենալու Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որովհետև նաև Ադրբեջանի կողմից միջազգային դատարաններում ներկայացված հայցերը բերելու են նրան, որ այս ժողովուրդն ապրելու է թշվառ և աղքատ:
«Այդ պատճառով ցանկացած քաղաքացի պետք է դուրս գա փողոց: Կոչ եմ անում բոլորին դուրս գալ փողոց և հասնել նրան, որ վարչապետի աթոռը ապօրինի զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը հրաժարակն տա, այնուհետև ձևավորվի ժամանակավոր կառավարություն, և ստեղծվի իրավիճակ, որը թույլ կտա շտկումներ մտցել», – ասել է Սաղաթելյանը։
Ակցիաներին մասնակցող քաղաքացիները փակում են Երևանի կենտրոնի փողոցները` վանկարկելով «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր»։ Ոստիկանները բերման են ենթարկել հազարավոր ցուցարարների։–0–