Երևանի կենտրոնում հատուկջոկատայինները բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող տասնյակ ակտիվիստների (ՎԻԴԵՈ)
20.11.2020,
15:49
Երևանի կենտրոնում հատուկջոկատայինները բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող տասնյակ ակտիվիստների, որոնք փակում են կենտրոնական փողոցները. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանները ու հատուկջոկատայինները ցրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակտիվիստներին։ Բերման ենթարկվեցին Տիգրան Մեծի պողոտան փակող ակտիվիստները։
Բողոքի նմանատիպ ակցիաներ են անցկացվում ամբողջ Երևանում։ Ցուցարարները փորձում են փակել փողոցներ,սակայն ոստիկանությունը խոչընդոտում է նրանց գործողություննեին և բերման ենթարկում ակցիայի մասնակիցներին։
Նախօրեին Երևանում ևս անցկացվում էին բողոքի ակցիաներ` Փաշինյանի հրաժարականի պահանջով Արցախի հարցով ստորագրված հայտարարության կապակցությամբ։–0–