Բաղրամյանը Կասյանին կապող էստակադայի փլուզման վտանգ կար. հայտնի է, թե երբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները (ՎԻԴԵՈ)

15.10.2022, 17:47
Բաղրամյանը Կասյանին կապող էստակադայի փլուզման վտանգ կար. հայտնի է, թե երբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները. ՎԻԴԵՈ
Բաղրամյանը Կասյանին կապող էստակադայի փլուզման վտանգ կար. հայտնի է, թե երբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադան այս պահին փակ է երթևեկության համար:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, տարածքում նորոգման աշխատանքներ են:

Ծրագրի ընթացքը շինարարները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին են ներկայացնում՝ տեղեկացնելով, որ աշխատանքների մեկնարկի հրատապությունը՝ քաղաքացիների անվտանգությունն էր. փլուզման վտանգ կար:

Ինչպես նշում են քաղաքապետարանից, վերանորոգման աշխատանքները կավարտվեն նախատեսվածից մեկ շաբաթ շուտ՝ հոկտեմբերի 18-ին:-0-