«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները վրաններ են տեղադրել ԱԺ–ի շենքի մոտ և գիշերել այնտեղ (ՖՈՏՈ)

10.06.2024, 10:11
Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկը փակ է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները վրաններ են տեղադրել ԱԺ–ի շենքի մոտ․ ՖՈՏՈ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները վրաններ են տեղադրել ԱԺ–ի շենքի մոտ և գիշերել այնտեղ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վրաններ են խփել Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում և գիշերել են ԱԺ–ի շենքի մոտ։

Գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման մասնակիցները շրջափակել են խորհրդարանի շենքը, որի բոլոր մուտքերի մոտ ոստիկաններ են։ Իրավիճակը պարբերաբար սրվում էր, տեղի էր ունենում հրմշտոց և բանավեճ ոստիկանների և ցուցարարների միջև, այդ թվում՝ ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և Բագրատ Գալստանյանի միջև։

палатки, акция, проспект Баграмяна


Ավելի ուշ ցուցարարներից ոմանք գնացին Պռոշյան փողոցում գտնվող կառավարական ամառանոցներ, որտեղ նրանց դիմավորեցին բազմաթիվ իրավապահներ։

акция, проспект Баграмяна

Առավոտյան երկու խմբերը կրկին համախմբվեցին խորհրդարանի շենքի դիմաց։ Այս պահին Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկը արգելափակված է ցուցարարների կողմից, այնտեղ վրաններ են խփված, իրավիճակը հանգիստ է։

акция, проспект Баграмяна

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը, Բագրատ արքեպիսկոպոսը դեռևս գիշերը կոչ էր արել միանալ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գիշերած ցուցարարներին։ Նա նաև կոչ է արել անհնազանդության խաղաղ գործողություններ իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում։

акция, проспект Баграмяна

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը անհնազանդության ակցիաներ է անցկացնում Երևանում և ողջ հանրապետությունում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և բողոքելով Տավուշի 4 գյուղերի՝ սահմանազատման շրջանակներում Ադրբեջանին հանձնելու դեմ։