Բաղրամյան պողոտայում իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան․ ԱՆ

13.06.2024, 10:19
85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել
Բաղրամյան պողոտայում իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 12–ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան,հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 

Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։

Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ 

Նշենք, որ հունիսի 12–ին Բաղրամյան պողոտայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։