Բաղրամյան–Կասյան էստակադան արդեն բաց է (ՖՈՏՈ)

17.10.2022, 15:20
Բաղրամյան–Կասյան էստակադան արդեն բաց է. ՖՈՏՈ
Բաղրամյան–Կասյան էստակադան արդեն բաց է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նորոգումից հետո վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Այն այսուհետ տրանսպորտային միջոցների երթևեկության տեսակետից կլինի անվտանգ:

Հիշեցնենք, որ տրանսպորտային ուղեանցի վերաբացման նախնական ժամկետը հոկտեմբերի 25-ն էր, սակայն դեֆորմացիոն կարերի նորոգման, հատվածական ասֆալտապատումն ու գծանշումն արագացված կարգով կազմակերպելու շնորհիվ ուղեանցը հնարավոր եղավ վերաբացել ժամկետից շուտ:–0–