Ավինյան. օդանավակայաններում կառուցվում է նմուշառման 20 կետ, քաղաքացին տեղում կարող է թեստավորվել և կարանտին չանցնել

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Փոփոխություն են իրականացվել կարանտինային ռեժիմի հետ կապված։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ։
«Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են հենց տեղում հանձնել կորոնավիրուսի թեստ և 1 օրում ստանալ պատասխանները։ Եվ եթե բացասական է պատասխանը, մարդը կարող է կարանտին չանցնել», – հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ Հայաստանն այս պահի դրությամբ մուտքի որևէ արգելք որևի երկրի քաղաքացիների նկատմամբ հատուկ չի սահմանել օդային ճանապարհով:
«Այս պահի դրությամբ օդանավակայաններում կառուցվում են համապատասխան նմուշառման մոտ 20 կետեր, և այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում իրականացնել նմուշառում, ունենալու են այդ հնարավորությունը», – Ավինյանը:–0–