414.47
5.17
388.44
+21
Եղանակը Երևանում
Հայ

Աշխատանքային օրենսգրքում չկա որևէ դրույթ, համաձայն որի, անձը չթեստավորվելու կամ չպատվաստվելու դեպքում պետք է ազատվի աշխատանքից. փաստաբանը՝ COVID-19-ի դեմ պատվաստումների հարկադրանքի մասին

21:36
14 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/.  Հոկտեմբերի 1-ից, երբ գործատուները պահանջեն պարտադիր պատվաստվել կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել կառաջանա մասսայական գործազրկության և աշխատանքից հեռացման վտանգ, ասաց փաստաբան Սուսաննա Սարգսյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 1–ից Հայաստանում ներդրվում է պահանջ, ըստ որի` աշխատողները պետք է 14 օրը մեկ գործատուին ներկայացնեն ՊՇՌ թեստի արդյունքը, կամ պատվաստվեն, հակառակ դեպքում գործատուն կտուգանվի, նա նաև իրավունքի ունի աշխատանքից ազատել աշխատողին։

Սարգսյանի խոսքով՝  կորոնովիրուսի դեմ պատվաստումների խնդիրն արդեն իսկ լուրջ սահմանադրական կոնվենցիաների և անձի աշխատանքային իրավունքի արգելք և խոչընդոտ է հանդիսանում:

«Աշխատանքային օրենսգրքում հստակ սահմանված է, թե որ դեպքերում գործատուն կարող է ազատել անձին աշխատանքից: Որևէ գործատու աշխատակցին չի կարող պարտադրել բժշկական հարկադրանքի միջոցների: Նման միջոցներ կարող է հարկադրել դատարանը, այն էլ հատուկ դեպքերում: Իսկ ինչ-որ մի նախարարի անհեռատես, չհիմնավորված օրենքի խախտումներով, տարբեր իրավական խախտումներով անձը չի կարող ենթարկվել բժշկական հարկադրանքի կամ բժշկակական միջամտության», - ասաց Սարգսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Փաստաբանի խոսքով՝ սա չստուգված մեթոդ է, և որևէ կերպ արդարացված չէ: Եվ, եթե անձը չի ցանկանում պատվաստվել կամ ՊՇՌ թեստ հանձնել, գործատուն, ուղղակի որևէ կերպ չի կարող նրան ազատել աշխատանքից:

Նրա պնդմամբ, աշխատանքային օրենսգրքում չկա որևէ դրույթ, համաձայն որի, անձը չթեստավորվելու կամ չպատվաստվելու դեպքում, պետք է ազատվի աշխատանքից: Այն գործատուները, ովքեր ցանկություն կունենան կանգնելու իրենց աշխատակիցների կողքին, սակայն մտավախություն կունենան, որ կարող են տուգանվել, Սուսաննա Սարգսյաննը նշեց, որ աշխատանքային օրենսգրքում նման կետ ևս չկա:

«Առողջապահության նախարարությունը չի կարող ստեղծել այնպիսի մարմին, որը միտված կլինի իրավունքի և օրենքի հիման վրա, և կկարողանա բոլոր կազմակերպություններում ստուգումներ իրականացնել: Որովհետև օրենսգիրքը հստակ  սահմանում է, որ իրավաբանական անձի մոտ ստուգումներ կարող է անցկացնել համապատասխան ոլորտի մասնագետը»,-ասաց փաստաբանը:

Ըստ Սարգսյանի, այս բոլոր գործողություններն ապօրինի են, և որևէ մեկը չի կարող պատվաստման պարտադրանք կիրառել գործատուի կամ իրավաբանական անձի նկատմամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:28
14 Մարտի 2023
Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ
Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ
15:02
14 Մարտի 2023
Փաշինյան. ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանից
ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, և դա մեզ անհանգստացնում է, ասել է Փաշինյանը
13:18
14 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
Հայաստանը ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ. Փաշինյանը նշել է 4 խնդիր
12:22
14 Մարտի 2023
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
Նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
11:51
14 Մարտի 2023
«Սուրմալու»–ն փակվել է
«Սուրմալու»–ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է
23:26
13 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:20
13 Մարտի 2023
Ֆինթեքը` ԴիջիԹեք-ում. Ամերիաբանկը ներկայացրեց իր տեսլականն ու արժեքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:50
13 Մարտի 2023
Բացահայտելով թվային ապագան. Երևանում կկայանա առաջին Doing Digital ֆորումը
Ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը
15:54
13 Մարտի 2023
«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից (ՎԻԴԵՈ)
«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից. ՎԻԴԵՈ
14:49
13 Մարտի 2023
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը
Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը
13:01
13 Մարտի 2023
Վիվա–ՄՏՍ–ը պատրաստվում է վաճառել բաժնետոմսերը
Վիվա–ՄՏՍ–ը  պատրաստվում է վաճառել բաժնետոմսերը
12:41
13 Մարտի 2023
Արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել
Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, այդ թվում` ստի դետեկտոր