437.27
4.41
404.32
-5
Եղանակը Երևանում
Հայ

«Արմենիա Վայն» գինիների ոսկե հաղթարշավը

15:13
09 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ««Թարիրի»–ն է գինիների թագուհին, հայկական գինիների լավագույնը», հնչում է Grand International Wine Award MUNDUS VINI գերմանական միջազգային մրցանաբաշխության ընթացքում:

45 երկրի 170 գինու միջազգային փորձագետ շաբաթներ շարունակ համտեսել, գնահատել ու ընտրել են աշխարհի լավագույն գինիները: «Արմենիա Վայն»-ը պատվո հարթակի ոսկե մեդալակիրներից է:

24-րդ «Grand International Wine Award MUNDUS VINI» հեղինակավոր մրցույթում համաշխարհային բրենդների կողքին «Արմենիա Վայն» գինեգործարանի 2017-ի բերքահավաքի «Թարիրի» չոր սպիտակ գինին նվաճում է «Best of Show Armenia» ոսկե մեդալը: Հայկական սպիտակ գինին, ի դեմս Թարիրի գինու, առաջին անգամ արժանանում է նման բարձր և հեղիանակավոր մրցանակի:

18 տարի առաջ Գերմանիայում հիմնադրված և համաշխարհային համբավ վայելող «MUNDUS VINI Summer Tasting 2019»-ում «Արմենիա Վայն» ընկերության հաղթարշավը չի սահմանափակվել միայն այս ոսկե հաղթանակով. արծաթե մեդալ են նվաճել նաև 2017 թվականի բերքավաքի «Տակառ» Էքստրա բրյուտ վարդագույն և «Տակառ» կարմիր անապակ գինիները:

«Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»,- մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի գնահատականը մեր ֆրանսիացի գինեգործին է փոխանցում գինու միջազգային ժյուրիներից Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ հիացական խոսքեր ասելով «Թարիրի» գինու համար ու պատրաստակամություն հայտնում այցելել Հայաստան՝ «Արմենիա Վայն» գինեգործարան:

««Արմենիա վայն»-ում երազանքները իրականություն են դառնում... Մենք ունենք մրցանակներ միջազգային տարբեր մրցույթերից, սակայն հայկական սպիտակ գինին առաջին անգամ է արժանանում նման բարձր գնահատականի։ Մեծ հպարտությամբ ենք խոսում այս մասին, քանի որ մրցակցությունը թեժ էր. ներկայացված էին գինիներ ամբողջ աշխարհից» ,-զրուցակցին է պատմում Ժան-Բատիստ Սուլան՝ Ֆրանսիայի Բորդո քաղաքից Արմենիա Վայն ընկերություն գլխավոր խորհրդատուն:

Հավաքված հյուրերին հետաքրքրում է, թե որն է «Թարիրի» գինու անվան գաղտնիքը, և ինչ է պատկերված դիմապիտակին:

Գլխավոր գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը պատմում է. «Սուպեր պրեմիում դասի Թարիրի գինին ասես իրական ճանապարհորդություն լինի դեպի հայ գինեգործության ակունքները։ Հին ուրարտական սեպագրերը պատմում են Մենուա թագավորի դստեր՝ Թարիրիի շքեղ այգիների մասին։ Ասում են, ուրարտական թագավորությունում կար ավանդույթ, ըստ որի արքայադուստրերին և ապագա թագուհիներին նվիրում էին խաղողի այգիներ:Նրանք, ովքեր կծաղկեցնեին այգիները, կկարողանային նաև հոգ տանել իրենց ընտանիքի և ողջ թագավորության մասին»:

Ժան Բատիստ Սուլան շտապում է հավելել, որ այս գինին, իսկապես, յուրօրինակ է... պատրաստված է խաղողի սորտերի յուրահատուկ համադրությամբ՝ օգտագործվել է ֆրանսիական Շենեն, Ալիգոտե և հայկական Կանգուն խաղողի սորտերը, հնեցվել է ֆրանսիական կաղնե տակառներում:

«Գինիների այս հաղթանակը ոչ միայն մեր ընկերությանն են մեծ պատիվ բերում, այլ նաև գինեգործության դարերի պատմություն ունեցող մեր հայրենիքին՝ կրկին հետ վերադարձնելով «գինեգործության օրրան» վաղեմի հպարտ կոչումը»,-ամփոփեց Գրիգոր Ալեքսանյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ