Առաջիկա օրերին սպասվում են ջերմաստիճանային տատանումներ, Երևանում կանխատեսվում են տեղումներ

05.03.2021, 11:05
Առաջիկա օրերին սպասվում են ջերմաստիճանային տատանումներ, Երևանում կանխատեսվում են տեղումներ
Առաջիկա օրերին սպասվում են ջերմաստիճանային տատանումներ, Երևանում կանխատեսվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Եվ այսպես, մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Մայրաքաղաք Երևանում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կանխատեսվում է +11...+13–ի սահմանում, գիշերը` -1...+3–ի սահմանում։–0–