Ամառ գարնան կեսին. Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև +31 աստիճան

16.04.2021, 09:46
Ամառ գարնան կեսին. Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև +31 աստիճան
Ամառ գարնան կեսին. Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև +31 աստիճան
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, ապրիլի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Մայրաքաղաք Երևանում ապրիլի 16-17-ը, 18-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Այսօր Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +21...+23, մինչև երեքշաբթի ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +26...+28 աստիճանի։

Հանրապետության տարածքում ամենատաք եղանակը կանխատեսվում է երեքշաբթի Սյունիք, որտեղ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26...+31 աստիճանի։ Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում կանխատեսվում է +27...+29 աստիճան։–0–