Ալեն Սիմոնյանը Հայաստանի օրհներգն օտարածին է համարել, իսկ զինանշանի առյուծը համեմատել է ֆեյսբուքյան սմայլիկի հետ
30.01.2024,
14:04
Ալեն Սիմոնյանը Հայաստանի օրհներգն օտարածին է համարել, իսկ զինանշանի առյուծը համեմատել է ֆեյսբուքյան սմայլիկի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության օրհներգն օտարածին է համարել։
«Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է», – գրել է Սիմոնյանը Telegram–ի իր ալիքում։
Սիմոնյանը նաև կարծու է, որ պետք է քննարկվի զինանշանի փոփոխության հարցը։
«Առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», – նշել է Սիմոնյանը։
«Մեր հայրենիք» օրհներգն ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով։ Օրհներգի տեքստը վերցված է Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։ Երաժշտությունը մշակել է Բարսեղ Կանաչյանը։
Անցած ամառ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դժգոհություն հայտնեց Հայաստանի զինանշանի և օրհներգի վերաբերյալ։ Նա առաջարկեց փոխել հանրապետության օրհներգի վերջին հատվածը, ինչպես նաև հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության զինանշանը ոչ մի ընդհանուր բան չունի ժամանակակից Հայաստանի հետ։–0–