Ի՞նչ կապ ունի զինանշանը 1991թ.-ին հիմնադրված պետության հետ. Փաշինյանն անդրադարձել է ՀՀ զինանշանին (ՎԻԴԵՈ)
15.06.2023,
23:19
Ի՞նչ կապ ունի զինանշանը 1991թ.-ին հիմնադրված պետության հետ. Փաշինյանն անդրադարձել է ՀՀ զինանշանին. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի զինանշանը կապ չունի 1991թ.-ին հիմնադրված պետության հետ: Այս մասին հինգշաբթի հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում:
«Ի՞նչ է պատկերված այնտեղ՝ Նոյյան տապանը՝ Արարատ սարի վրա և Հայաստանի չորս դինաստիաների զինանշանները: Միշտ այդ զինանշանին նայելիս՝ ինձ մոտ հարց է ծագել՝ ի՞նչ կապ ունի զինանշանը 1991թ.-ին հիմնադրված պետության հետ: Ինչի՞ մասին է այն: Նայելով կենտրոնին՝ կարելի է տեսնել Նոյյան տապանը Արարատ սարի վրա և Հայաստանի Հանրապետության այսօրվա տարածքը ջրհեղեղի տակ, առյուծ, որն արդեն Հայաստանում բնական պայմաններում չի ապրում: Եվ այս խնդիրը, որը մենք քննարկում ենք, իրականում մեզնից յուրաքանչյուրի մեջ առկա երկվության մասին է՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի: Իրական Հայաստանը պետք է ծառայի պատմական Հայաստանին, թե պատմական Հայաստանը պետք է ծառայի իրական Հայաստանին», - ասաց վարչապետը:-0-