Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել կրիմինալ խմբավորումների հետ կապված սկանդալի ֆոնին

23.06.2021, 19:28
Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել կրիմինալ խմբավորումների հետ կապված սկանդալի ֆոնին
Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել կրիմինալ խմբավորումների հետ կապված սկանդալի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Աջափնյակի թաղապետ Հայկ Մհերյանը հրաժարական է տվել, դիմումն արդեն ստորագրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այս տեղեկատվությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Թաղապետը դիմումը ներկայացրել է հունիսի 21–ին` արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը։

Կարապետյանը նշեց, որ Մհերյանի հրաժարականը կապ չունի համայնքում գործող կրիմինալ խմբավորման հետ։

«Կարծում եմ` պարոն Մհերյանը կհայտի պատճառը։ Որքան տեղեկացված եմ, նա պարզապես անցնում է այլ աշխատանքի», – նշեց Կարապետյանը։

Նախօրեին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում գործում են կրիմինալ խմբավորումներ։ 40–50 հոգուց բաղկացած խմբավորումները մեկ գիշերում բազմաթիվ ապօրինի կրպակներ են տեղադրել առանց քաղաքապետարանի թույլտվության։ Նույն օրը երեկոյան Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապօրինի շինություններն ապամոնտաժվել են։–0–