Աջափնյակում կրիմինալ խմբավորումներ են գործում. Երևանի քաղաքապետ

22.06.2021, 15:42
Մարությանը հայտնեց, որ Աջափնյակում կրիմինալ խմբավորումներ են գործում
Աջափնյակում կրիմինալ խմբավորումներ են գործում. Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Աջափնյակ վարչական շրջաններում գործում են կրիմինալ  խմբավորումներ, հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ավագանու նիստի ժամանակ։

Նա նշեց, որ դեկտեմբերից մինչ օրս Աջափնյակում կազմվել է 60 վարչական արձանագրություն իրավախախտումների մասին, որոնցից 45–ը` համայնքային տարածքներում, 15–ը` մասնավոր հողատարածքներում, իրականացվել է ապամոնտաժում 34 հասցեներում։

«Այնտեղ գործում են կրիմինալ խմբավորումներ։ Վարչական շրջանի ղեկավարի կողմից նամակներ են ուղարկվել և Գլխավոր դատախազություն, և ԱԱԾ տնօրենին, և ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված է, թե ինչ սխեմաներով են գործում», – ասաց նա։ 

Մարությանը հայտարարեց, որ այս սխեմաներում ներգրավված են բազմաթիվ անձինք  պետական տարբեր մարմիններից, դատական համակարգից, թաղային «հեղինակություններ»։

«Գործում է մեզ բանդա, և մենք մեր լիազորությունների շրջանակում ամեն ինչ անում ենք։ Բայց մենք ամենազոր չենք։ Մեր աշխատակիցների կյանքին վտանգ է սպառնում։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները չկանգնեին, հավանական է, որ կարող էր սպանություն տեղի ունենալ, քանի որ 40–50 զինված մարդիկ հարձակվել են մեր 7–8 աշխատակիցների և 3 ոստիկանների վրա», – ասաց նա։

«Մեր աշխատակիցներից ութը, ինչպես նաև  երեք ոստիկան ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրմանը: Կրպակի տեղադրմանը մասնակցել է 40-50 մարդ:  Մեր աշխատակիցները և ոստիկանությունը փորձել են կանխել, բայց  նրանք զինված են եղել մահակներով, դանակներով: Դա եղել է 7-8 օր առաջ»,- պատմեց Երևանի քաղաքապետը:–0–